Տերյան

Մենության խավար

Մենության խավար զնդանից կրկին
Ես վերադարձա հզոր ու հպարտ,
Եվ ինձ ողջունեց աղմուկը զվարթ,
Ու նոր խնդությամբ այրեց իմ հոգին…

Անխոս տանջանքիս գիշերում անքուն
Իր հուրը վառեց պայծառ մի կարոտ —
Նոր սիրով լեցուն՝ դարձա ես ձեզ մոտ,
Եվ նոր երգեր են հնչում իմ հոգում։

Եկա, որ այստեղ ձեզ համար այսօր
Հըրեղեն խոսքեր կռեմ ու խնդում,
Լսեմ հաղթական մարտի ցնծություն,
Տեսնեմ շարքերը ձեր հզորազոր։

Եվ լուսաբացինք երբ հոգնած լինեք,
Երբ քնած լինեք թշնամուց խաբված,
Արևածագի ցնծությամբ արբած,
Կանչեմ ձեզ, ճչամ՝ եղբայրնե՜ր, ելե՛ք…

Արևածագ

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին,
Բա՜րձր, բա՜րձր,— հեռավոր ու մենավոր.
Այնտեղ, ցածում, դեռ նիրհում են դաշտ ու ձոթ,
Դեռ խավար է այնտեղ՝ դաժան ու լռին։
Սակայն շուտով կատարներից հեռանիստ
Արևն այնտեղ հուր կըթափե և ոսկի,
Եվ կըցնծան դաշտերը՝ լուռ ու հանգիստ,
Երկիրն անհուն կարոտ կյանքի և խոսքի։
Եվ դու կերգես, զարթնած աշխարհ, իմ առաջ,
Կարձագանքես իմ ողջույնին սիրառատ,
Կըլսեմ ես դարձյալ աղմուկ ու շառաչ
Ու կըսիրեմ հեքիաթային առօրյադ։
Լռություն է, մութ է այնտեղ, սակայն իմ
Սրտում արդեն արշալույս է՝ հարությո՜ւն.—
Ողջո՜ւյն ձեզ մութ ուղիներում երկրային,
Ւմ եղբայրնե՛ր, հեռուներում և բանտում…

Անկախ Քուրդիստանի գաղափարը

Քրդական հարցը քաղաքական ամենախճճված գլուխկոտրուկներից մեկն է, որի ամբողջական ըմբռնումը, չասելու համար լուծումը, դժվար հասկանալի է: Քրդերը տարածված են Մերձավոր Արեւելքի ամբողջ տարածքում, բարդություններ առաջացնելով հյուրընկալ երկրներին եւ իրենց հերթին, անշուշտ, կրելով այդ երկրների կառավարությունների հակազդեցությունները:
Մոտավոր հաշվարկներով 40 միլիոն քրդեր ներկայիս ապրում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում եւ Հայաստանում: Քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտ մեկ երրորդը, 25 միլիոն ընդհանուր 80 միլիոնի մեջ: 8 միլիոնը ապրում է Իրանում, իսկ մնացյալըՙ նշված մյուս երկրներում: Ինչպես իրանցիներն ու հայերը, քրդերը նույնպես ունեն հնդեվրոպական ծագում, մինչ Թուրքիայի բնակչության մյուս մասը սերում է Կենտրոնական Ասիայից տարածաշրջան ներխուժած նվաճող ցեղերից:

Իրենց պատմության ընթացքում քրդերը երբեք չեն ունեցել ինքնիշխան պետություն, չնայած ձգտել եւ պայքարել են դրա համար:

Անկախ պետություն ունենալու քրդերի իրավունքը առաջին անգամ ճանաչվել է 1920 թվին կնքված Սեւրի պայմանագրի 64-րդ հոդվածում: Բայց ինչպես նույն պայմանագրի հայերի իրավունքը, այն մնացել է թղթի վրա, փոխարինվել է Լոզանի պայմանագրով, որն էլ հիմք է ծառայել ստեղծելու Թուրքիայի հանրապետությունը:

Թեհրանը Անկարայի նման մտահոգված է, որ հարեւան երկրում Քուրդիստանի անկախացումը կարող է բորբոքել քրդական ձգտումները երկրի ներսում: Բացի այդ, Իրանը ներկայիս փաստացի ազդեցություն ունի Իրաքի վրա, որտեղ նույնպես շիաներն են իշխանության ղեկին: Քուրդիստանի անկախությամբ տարածքի մի մասը դուրս է մնալու Իրանի ազդեցությունից եւ կարող է հարել հակառակ ճամբարին:

Այսօր, երբ քրդերը պայքարում են իրենց անկախության համար, հայկական կողմի պաշտպանությունը այդ պայքարին երկար ճանապարհ ունի անցնելու: Նախ եւ առաջ, անշուշտ, քաղաքական պաշտպանություն է անհրաժեշտ, հետո նաեւ այլ ձեւի ու չափի պաշտպանություն:
Հենց նրանք կարողանան Թուրքիայում ձեռք բերել անկախություն կամ ինքնավարություն, համեմատաբար ավելի հեշտ է լինելու, մեր կարծիքով, գործ ունենալ նրանց հետ, քան թուրքերի, մանավանդ եթե մենք այսօր չզլանանք մեր օժանդակությունը ցուցաբերել նրանց:
Ներկայիս քրդերն զբաղեցնում են պատմական Հայաստանի տարածքը: Իրատեսական չի լինելու ակնկալել, որ, հանուն մեզ, նրանք թողնեն այդ տարածքը, մանավանդ այդքան արյուն թափելուց հետո: Բայց տրամաբանական է ակնկալել, որ նրանց հետ ավելի հեշտ կլինի լեզու գտնել եւ պահպանել մեր ժառանգությունը հանուն մեզ եւ մարդկության:
Բայց մինչ այդ պետք է սպասենք եւ տեսնենք, թե ինչ հետագա զարգացումներ կունենան քրդական ձգտումները:

Ֆրանսիական մեծ հեղափոխությունը

իրադարձություններ, որոնք մեծ, անջնջելի հետք ու ազդեցություն են թողել համաշխարհային պատմության մեջ: Այդ իրադարձություններից  է 1789 թ. Ֆրանսիական հեղափոխությունը, որով Եվրոպա աշխարհամասը պատմական նոր փուլ մտավ. սկսվեց բուրժուազիայի հաղթարշավը:

Ճիշտ է, Ֆրանսիական հեղափոխությունը նախադեպ ուներ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, բայց սրանք իրենց ծագմամբ, նպատակներով, անցած ճանապարհով ու հետևանքներով  միանգամայն տարբեր էին:

Նախ` անգլիական բուրժուական հեղափոխությունը, սոցիալական ուղղվածությամբ հանդերձ, նաև ազգային հեղափոխություն  էր. անգլիական բուրժուազիան դաշնակցեց ազնվականության հետ և տապալեց թագավորական միահեծան իշխանությունը: Անգլիայում հաստատվեց ազնվականական-բուրժուական սահմանադրական միապետություն: Երկրորդ` անգլիական հեղափոխությունը տեռորի չվերածվեց, որովհետև շարժիչ ուժը ազգային ազնվականությունն ու բուրժուազիան էին, անգլիացիները գաղափարական ու սոցիալական պայքար էին մղում, մինչդեռ Ֆրանսիայում պայքարը դասակարգային-կլանային բնույթ ուներ: Չնայած քաղաքացիական պատերազմի առկայությանը` անգլիական հեղափոխությունը սեփական ժողովրդի սպանդի չվերածվեց, իսկ Ֆրանսիայում հարյուրհազարավոր մարդիկ գիլիոտինի զոհ դարձան:

XVIII դարում Ֆրանսիան կայացած, զարգացած ու հզոր միապետություն էր` Բուրբոնների արքայական դինաստիայի կառավարմամբ: Երկիրը հարյուրամյակների ընթացքում անթաքույց պայքար էր մղում եվրոպական մայրցամաքում գերիշխանության համար, և դա նրան հաջողվում էր. Ֆրանսիայի թագավորության դեմ կարող էր մրցակցել միայն Անգլիան, որ անվիճելի առավելություն ուներ ծովում և դրա շնորհիվ էլ կարողանում էր հավասարակշռություն պահպանել Ֆրանսիայի դեմ պայքարում: Ֆրանսիան ուներ նաև իր անդրծովյան գաղութները. մի խոսքով` ժամանակի հզորագույն երկրներից էր:

Սակայն վրա հասավ 1789 թվականի ամառը…

Արտաքին շուքի հետ մեկտեղ երկրում բազում ծանր սոցիալական խնդիրներ կային: Սակայն չի կարելի Ֆրանսիական հեղափոխությունն անվերապահորեն բուրժուական անվանել: Ուղղակի բուրժուական հեղափոխության կարիքը և պահանջարկը չկար: Ֆրանսիան իր տնտեսական զարգացմամբ արդեն իսկ գնում էր կապիտալիզմի ուղիով: Եվ կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը նպաստում էր հենց ֆրանսիական ազնվականությունը, որ իր ողջ կարողությունները, անդրծովյան գաղութներից բերված ողջ միջոցները ներդնում էր երկրում նոր տիպի տնտեսական կարգ հաստատելու համար:

Մարդկանց խառնվածքեր

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար:

ԱՄՆ Իրան

Ցուցարարները երրորդ օրն են վանկարկում Իրանի Իրանի հոգևորականության դեմ, մինչդեռ մի քանի հայտնի լրագրողներ լքեցին իրենց գործերը ՝ ներողություն խնդրելով ստի հեռարձակման համար:

Երկուշաբթի օրը արդեն երրորդ օրն էր, որ ոստիկանությունը և ցուցարարները բախվում են առնվազն երկու քաղաքներում և ավելացնում պահանջները օրենսդիրներից ՝ պատասխանատվության ենթարկելու համար, Իրանի կառավարության հասցեին լայնորեն զայրացած ՝ ուղևորատար ինքնաթիռը խոցելու համար, և այդ մասին հանրությանը մոլորեցնելու համար:

Օրեր շարունակ հերքումներից հետո Իրանը շաբաթ օրը խոստովանեց, որ սխալմամբ գնդակոծել է ուկրաինական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է 176 մարդ:

Կառավարության խոսնակ Ալի Ռաբիին երկուշաբթի ասաց, որ իրանցի պաշտոնյաները չեն խաբել հասարակությանը, երբ պնդում էին, որ ինքնաթիռը խորտակվել է մեխանիկական խնդիրների պատճառով, այլ տրամադրում է իրենց ունեցած սահմանափակ տեղեկատվությունը: Նա ասել է, որ Նախագահ Հասան Ռոհանին իմացել է, որ հրթիռները արձակվել են ինքնաթիռում միայն ուրբաթ օրը ՝ Թեհրանի օդանավակայանի մոտակայքում երկու օր հետո այն խոցելուց հետո:

Կառավարության հրաժարականի պահանջները երկուշաբթի տարածվեցին այն խստորեն, որոնք պաշտպանում են Իրանի կղերական կառավարությունը և կոչ են անում պաշտոնատար անձանց հրաժարվել հանգստյան օրերից ՝ ավելի չափավոր ռեֆորմիստական կուսակցությունների անդամներին, պարոն Ռոհանիի բազային:

Սոցցանցեր

Սոցիալական ցանցերը շատ լավ բան է ուսանողների, սովորողների կամ ընդհանրապես մարդկանց համար: Յուրաքանչյուր ոք կարող է սոցիալական մեդիա օգտագործել սովորելու համար, կամ տարեցները կարող են օգտագործել այն լուրերը, որոնց մասին չգիտեն:
Սոցիալական լրատվամիջոցները լավագույն առցանց աղբյուրներն են, որոնք մարդիկ կարող են օգտագործել այս օրերը:

Իրան

համաշխարհային քաղաքակրթության պատմության մի մասը։ Իրանը հնագույն կենտրոններից է։ Արդեն մ.թ.ա. 4-3 հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի ոչ պաշտոնական պատմության մեջ, պահպանված բազմաթիվ հուշարձանների և հիշատակությունների համաձայն՝ Իրանը մի քանի հազար տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, քաղաքակրթություն, որի արմատները խորանում են մ.թ.ա․ հազարամյակների խորքերը, և դեռ այն ժամանակ Իրանը ժամանակի հարուստ մշակույթ և փայլուն, բայց երբեմն ոչ լիարժեք ու ողջ շքեղությամբ ճանաչված ու հայտնի, բայց մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր էր։

Սեպտեմբեր-Դեկտեմբեր առաջին ուսումնական կիսամյակի հաշվետվություն

Անգլերեն

ես 1ամիս անց անգլերենիս դասարանը փոխեցի որը շատ գոհ մնացի։ Մենք անցնումենք հետաքրքիր թեմաներ օրինակ տարբեր ֆիլմերի եւ մառդքանց մասին որը դրդապատճառայինեն իմ համար։

https://vsemarzuyan.home.blog/2019/09/19/about-boston-tea-party/

https://vsemarzuyan.home.blog/2019/09/12/holloween/

https://vsemarzuyan.home.blog/2019/10/08/euthanasia/

https://vsemarzuyan.home.blog/2019/12/12/homework/

Հայոց լեզու

Իմ ամենա սիրած դասատուն ընկեր Սոֆյան է որը մեր հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է։ Մենք այս դասաժամին գրողների հետենք ծանոթանում որը մի անքամ իմ շատ մոտիկ հարազատ գրող բանաստեղծ Կոլյա Տեր Հովհանիսյանի մասին էր որը շատ հետաքրքիր էր իմ համար։

https://vsemarzuyan.home.blog/2019/09/17/

https://vsemarzuyan.home.blog/2019/09/15/

Լուսանկարչություն

Մենք այս դասաժամին ծանոթանում ենք լուսանկարչական տարբեր տեխնիկաների հետ։ Ամեն երեքշաբթի օրերը այցելումենք տարբեր տեղեր , նկարումենք և իմ ամենա սիրած դասերից մեկըն է։

էկոլոգյա

Այս դասաժամին որի դասատուն է ընկեր Մարտան մենք անցնում ենք աշխարհի գլոբալ տաքացումի մասին որը շատ կարեվոր է և ես առաջին անգամն է վոր այս դասը անցնում եմ, իմ համար էս դասաժամը շատ հետաքրքիր է։

https://vsemarzuyan.home.blog/2019/10/10/

https://vsemarzuyan.home.blog/2019/12/13/

Հասարակագիտություն

Այս դասաժամին մեր սիրած թեմաների մասին գռումենք, խոսումենք դասարանի աշակերտների հետ տարբեր ֆիլմերենք նայում այտ առթիվ որը իմ և ընկերներիս համար հետաքրքիր է։

https://vsemarzuyan.home.blog/2019/08/21/

https://vsemarzuyan.home.blog/2019/09/17/

https://vsemarzuyan.home.blog/2019/10/01/

https://vsemarzuyan.home.blog/2019/11/19/

https://vsemarzuyan.home.blog/2019/12/03/

Մաթեմատիկա

Մաթեմատիկան իմ սիրած առարկաներից մեկն է, դասարանի դասատուն շատ հումորով հետաքրիր մարդ է։ Մենք տարվա սկզբում անցյալ տարվա դասերը անցանք որը իմ համար հայերենով միքիչ բարդ էր։ Ընթանրապես մաթեմատիկան հայերենով իմ համար անհասկանալի է։

ՏՏ

Այս դասը որը ես ընտրել էմ և ապագայում ուզում էմ ինստիտուտում էս ճյուղը անցնեմ իմ համար ամենակարեվոր դասն է։ Մենք արդեն 3 հատ ծռագռավոռումի լեզու ենք սովորել և կարողենք հաշվիչի կոդ գրենք և ես չէի սպասում այսքան շուտ հասնենք էս մակարդակի։

Ճամբար

Հոկտեմբեր 16ին Իրան ժամանեցինք շուրջ 20 աշակերտներ։Մեր խումբը երբ հասավ հայ մշակույթային Արարատ կազմակերպության սկաութները ջերմ ընթունեցին մեզ։Նպատակը նոր հարաբերությունների հաստատումն է Հայաստանի եւ սփյուրքի միջեւ։

Առաջին գիշեր այցելեցինք Աբոաթաշ զբոսայգին։Ծրագրում նախատեսվել էր այցելություններ հայկական դպրոցներ։
Մենք այցելեցինք դպրոցները,Թեհրանի թեմի առաջնորդարանը եւ եկեղեցին։

Թեհրանում հանդիպում ունեցանք Հայաստանի դեսպանի հետ։ 5 օրյա արշավում այցելեցինք մեծ բազարը,պալատներ եւ թանգարաններ։Գիշերները Թեհրանի սկաուտների հետ հաճելի պահեր ունեյինք։

Հոկտեմբերի 20ին ճանապարհվեցինք դեպի նոր Ջուղա։Այնտեղ էլ մեզ Արարատ կազմակերպությունը շատ ջերմ ընթունեց։
2 օրվա ընթացքում մենք Նոր Ջուղայի տեսարժան վայրերը,մանավանդ Վանքը որ շատ հին անցյալ ունի այցեյեցինք։

Վերջապես կրթահամալիի խումբը բազմաբովանդակ օրեր ապրեց Իրանի հանրապետությունում

Հոկտեմբեր 22ին խումբը վերադարձավ Երևան։

ՏՏ

Այս դասը որը ես ընտրել էմ և ապագայում ուզում էմ ինստիտուտում էս ճյուղը անցնեմ իմ համար ամենակարեվոր դասն է։ Մենք արդեն 3 հատ ծռագռավոռումի լեզու ենք սովորել և կարողենք հաշվիչի կոդ գրենք և ես չէի սպասում այսքան շուտ հասնենք էս մակարդակի։