Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»

Խաղաղությո՜ւն ձեզ
Սա ինչ-որ քարոզից քաղված խոսք չէ, այլ ողջույնի սովորական բանաձև։
Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» հեքիաթում կարդում ենք. «Խաղաղություն ձեզ, ո՜վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիշն ու խոնարհոություն անում տան տիրոջը»։
Այսպես դեռ նախնադարյան ժամանակներից խաղաղության մաղթանքը մարդիկ որդեգրել են իբև ողջույնի բանաձև։ Քրիստոնեական եկեղեցին այն մտցրեց իր աղոթքների մեջ։ Գրաբարում դա հնչում էր այսպես՝ Խաղաղութիւն ընդ ձեզ կամ Խաղաղութիւն ամենեցուն («Խաղաղությունը ձեզ հետ», «Խաղաղություն բոլորին»), եվրոպական լեզուներում լատիներեն ձևակերպումով՝ pax vobiscum (պակս վո՜բիսկում) «Խաղաղութիւն ընդ ձեզ»։
Սակայն ինչո՞ւ միայն  քրիստոնյաները։
Արաբերենում կա մի բառ՝ սալա՜ամ, որ հոմանիշն է մեր խաղաղություն բառին։ Սրանով էլ հենց կազմված է մահմեդական աշխարհում ընդունված ողջույնի խոսքը՝ սալա՜ամ ալե՜յքում, որ բառացի նշանակում է «խաղաղություն ձեզ վրա»։
Մարդիկ իրար խաղաղություն են մաղթել ու մաղթում ոչ միայն հանդիպելիս, այլև հրաժեշտ տալիս՝ վերջին դեպքում ասելով. «Երթայ՜ք խաղաղությամբ»։ Արաբներն էլ նույն ձևով՝ «Մա՜ի-ս-սալա՜ամաթի» (խաղաղությամբ)։
Ընդհանրապես մահմեդական աշխարհում բարևի բանաձևումները բավական երկար են ու հարուստ։ Այդ մասին նույնիսկ անեկդոտ կա։ Իբր թե՝ մեկի տունը հրդեհ է ընկնում։ Հարևանը վազում է նրա շխատատեղին՝ լուր տալու։ Բայց չի կարող խախտել բարև տալու կանոնները։ Սկսում է երկար-բարակ ողջունել, հետո էլ թե՝ «Ինչ որ Աստված կամենա՝ բարի է, բայց իմացած եղիր, որ այս րոպեիս տունդ բոցերի մեջ է…»։
Ասում են, ժողովուրդ կա, որ ողջունում է լեզու հանելով, ուրիշը՝ քիթ քթի քսելով։ Հին Չինաստանում իրար բարևելիս ասել են՝ «Դու կերե՞լ ես», Պարսկաստանում՝ «Ուրա՜խ եղիր»։
Միջնադարյան Եվրոպայի վաճառականները, սակայն, գնման-վաճառման շուրջ համաձայնության գալով, իրար ձեռք են սեղմել ու ասել են մերսի այսինքն՝ «վաճառեցի» (բառը այժմ ֆրանսերենում նշանակում է «շնորհակալ եմ»)։ Եվ այդ ձեռքսեղմումը դարձել է հանդիպման ու բաժանման, բարևի ու հարգանքի, կամ պարզապես քաղաքավարական վերաբերմունքի նշան, որ տարածվել է նաև մեր մեջ։ Առանց, սակայն, դուրս մղելու առհավական (պապենական) խոսքերը՝
-Խաղաղությո՜ւն ձեզ։
-Երթա՜յք խաղաղությամբ…
Առաջադրանքներ
Քո կարծիքով ողջունելու ամենազվարճալի ձևը ո՞րն է՝ ըստ կարդացածդ նյութի։
Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ են մի շարք ազգեր կարևորում խաղաղությունը։
Գրիր ինչ-որ, սովորական, խաղաղություն, եկեղեցին, իրար, միջնադարյան, ձեռքսեղմումը բառերի քերականական հատկանիշները։
Գտիր անդեմ բայերը, նշիր՝ որ դերբայն են, որոշիր դրանց խոնարհումը (ե-ա), կազմությունը (ածանց ունի՞, եթե ունի, ո՞րն է), սեռը։

Դերբայական դարձված։ Դերբայական դարձվածի պաշտոնը։ Դերբայական դարձվածի և երկրորդական նախադասության հոմանիշությունը։
Երկրորդական նախադասությունների փոխակերպումը դերբայական դարձվածի։


Առաջադրանք
Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները վերածիր դերբայական դարձվածի (նպատակի պարագա —ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, հանգման խնդիր —ո՞ւմ, ինչի՞ն, ինչերի՞ն, պայմանի պարագա — ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով, որոշիչ- ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն)։
Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։
Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։
Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։
Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։
Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։
Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանքես։
Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։
Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։
Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։
Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

1֊ Լեզու հանելով ողջոունելը
2֊ Ինձ թվում է նրանք են կարեվորում խաղաղությունը որ շատ պատերազմներ են տեսել:
3֊ Ինչ֊որ. Դերանուն
Սովորական. Ածական
Խաղաղություն. Գոյական, եզակի, ուղղական հոլով
Եկաղեցին. Գոյական, եզակի , արտաքին հոլովում, ուղղական հոլով
Իրար. Փոխադարձ դերանուն
Միջնադարյան. Ածական
Ձեռքսեղմում. Գոյական, եզակի, ուղական հոլով
4֊ քաղված. Հարակատար դերբայ, ածանցավոր (վ), կրավորական
Մաղթել. Անորոշ դերբայ, պարզ, ներգործական
Ասելով. Անորաշ դերբայ, պարզ, ներգործական
Տալու. Ապակատար դերվայ, պարզ, ներգործական
Խախտել. Անորսշ դերբայ, պարզ, ներգործական
Ողջունել. Անորաշ դերբայ, պարզ, ներգործական
Հանելով. Անորոշ դերբայ, պարզ, ներգործական
Քսելով. Անորոշ դերբայ, պարզ, ներգործական
Գալով. Անորաշ դերբայ, պարզ, չեզոք
Մղելու. Ապակատար դերբայ, պարզ, ներգործական


1֊ Անցնում եմ Երևանիբհարաւային թաղամասերից մեկով, բռնելու Արարատյան դաշտի ճանապահը:
2֊ Ես գիշեր ու զոր որոնումներ էի կտարում, մի հարմար աշխատանք գտնելու:
3֊ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեցև սպասեցջրի մեջ ցանցը բացվելուն և ձգվելուն:
4֊ Մենք նպատակ ունենք պատերազմը վերջացնելուց հետո զինաթափելու նրանց:
5֊ Կորցնելով մայրենին կկորցնես և’ քեզ, և’ վարքը հայոց մեծերի, և’ ապագան մեր ազգի:
6֊ Եվ նա կանի ամեն բան քո չկանքելու պատճառով:
7֊ Չիրագործվելով մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջինշունչը:
8֊ Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ՝ նորովի ընկալելու Հայաստանը:
9֊ Գուցէ դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան՝ մեզ անտեսանելի:
10֊ Այո’, սկսվեց մեծբու ահռելի պատերազմ՝ ընդգրկելու գրեթե բոլոր հողագունդը:

Գործնական քերականություն

  1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
    նախադասություններում։
    Այս գետի ափին, այս ուռենու տակ
    Իմ մանկությունն է անցել երազուն,
    Խաղացել է նա գետում այս հստակ,
    Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
    Նա թառել է այս ծառերին դալար,
    Երկյուղով մտել այրերը այս մութ
    Ու կածաններում այս օձագալար
    Թափառել է նա մինչև մայրամուտ։
    Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
    Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
    Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
    Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
    …Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
    Նույն ալիքներն են գալիս ու գնում,
    Եվ միայն ուռին ջրին կռացել,
    Մի ինչ-որ կորած բան է որոնում

Հստակ,֊ Նա գրելու հստակ ոճ ունի։

Ջինջ․֊ Ջինջ երկնքում ոչ մի ամպի կտոր չկա։

Ուրախ․֊ Ես սիրում եմ ուրախ ու ժպտացող մարդկանց։

2-Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Տաք, թանկ, զվարթ, բարակ, կոշտ, ուրախ։

3-Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար, այգի, ծաղիկ, գիրք, գորգ։

Նկար՝ գեղեցիկ, գրավիչ, հետաքրքիր։

Այգի՝ փարթամ, պղատու, ծառախիտ։

Ծաղիկ՝ սիրուն, կարմրագույն, հոտավետ։

Գիրք՜ հաստափոր, հետաքրքիր, նկարազարդ։

Գորգ՜ մեծ, թանկ, նախշազարդ։

4-Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Մարմնագույն․֊ Հագուստը մարմնագույն է։

Լեռնային․֊ Հայաստանը լեռնային երկիր է։

Բրդյա․֊ բրդյա հագուստները տաք են պահում։

Ջրալի․֊ Կերակուրը ջրալի է ստացվել։

Դաշտային․֊ Դաշտային կլիման շատ եմ սիրում։

Թավշյա,֊ Հեղափոխությունը թավշյա էր։

Ասվե․֊ Ասվե գործվածքը շատ գեղեցիկ է։

5-Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ․֊ Ամեն բան աղոտ է երևում առավոտը կանուխ։

Հոգատար․֊ Մորից ավելի հոգատար ոչ ոք չկա։

Պողպատե․֊ Ղեկավարը պիտի պողպատե կամք ունենա։

Գործունյա,֊ գործունյա մարդիկ քուն ու դադար չունեն։

Բարեգութ,֊ Աստված բարեգութ է։

Դաժան․֊ Թնամին միշտ էլ դաժան է, երբ հաղթում է։

Փայտո,֊ Նա փայտե գտալով է ուտում։

Թղթե․֊ Նամակը կոչվում է թղթե կամուրջ։