Ի՞նչ սովորեցիր գեղարվեստական ոճի մասին։Ինչո՞ւ են երբեմն պետք լինում բարբառային կամ խոսակցական բառերը գեղարվեստական ստեղծագործության մեջ, բեր օրինակներ։
Ինչ է նշանակում «հեղինակ», «Հեղինակային իրավունք» ըստ այս հոդվածի։ Ինչպե՞ս է խախտվում Թումանյանի հեղինակային իրավունքը։
Տեսակետդ գրիր՝ կարելի՞ է ինչ-ինչ նկատառումներից ելնելուվ փոխել հեղինակի ստեղծածը։ Եթե այո՝ որ դեպքում և ինչպես պետք է վարվել, չխախտելու համար հեղինակի իրավունքը։
Գեղարվեստական ոճը ստեղծագործի առանձնահատուկ լեզու և ոճն է։Այդ կարող է կոտրել նորմերը,անգամ կարող է լինել 《ռամկական բառբառ》և դրանով պատկերային ոճ տալ գրվածքին ու հարստացնել այն։
Բառբառից կամ խոսակցական ոճից օգտելով հեղինակը հաճելի ու հարազատ է դարձնում իր ստեղծագործությունը և անձնական դարձնում,դա հեղինակի ոճն է ու նման է իր ստորագրության։
Օրինակ այս տողերում
֊դե հե’ր օրհնած, էտե’նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա։
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա, էգուց արի։
Համ ասում ես համ չես կարում,
Այս տողերում և կա խոսակցական և պարսկերեն արմատ ունեցող բառեր։
Հեղինակը ոտանավորի, գրականության կամ արվեստի ստեղծողն է և նրա տերը, քանի որ ստեղծագործութիւնը հեղինակի սեփականությունն է չպիտի թոյլատրվի ոչ ոքու այն փոխել կամ կրճատել, դա հեղինակի իրավունքն է։
Իսկ Տեր֊Ղեվոնդյանը իրեն թոյլ է տվել կատարել այդ, նա կրճատել և փոփոխել ո բնագիրը 《գեղեցկացրել այն》 ըստ իր ճաշակի։
Պարագայաբար կարելի է փոփոխություններ կատարել երբ օրինակ ոճը կամ բառբառը անհասկանալի է, կամ լեզուն շատ հին է դա հասկանալի դառձնելու համար, երբեմն փոփոխություններ է տրւում ելնելով ժամանակակից հոգեբանական հառաջադիմության և վիճակից։
Մեր մանկական հեքիաթները մեծմասամբ կրել են այդ փոփոխությունները և դաժան վերջավորությունները փոխվել կամ կրճատվել են։
Ինձ թվում է այդպիսի դեպքերում պետք է շեշտել որ բնագիրը փոփոխության է ենթարկված…
