Ծնող լինելը ոչ միայն ուրախություն է, այլև քրտնաջան աշխատանք: Եվ իրականացնելով այդ ծանր աշխատանքը, շատ ծնողներ մեկ անգամ չէ, որ հայտնվում են փակուղու առջև, կասկածներ զգալով, արդյոք ճիշտ են անում թե ոչ, փորձում են գտնել դաստիարակության ամենահամապատասխան համակարգը իրենց և իրենց երեխաների հարաբերություններում: Խրախուսանքը և պատիժը համարվում են դաստիարակույան ամենակարևոր մեթոդներից: Ստորև ներկայացնում ենք մի շարք կանոններ դրանք ճիշտ օգտագործելու և առավելագույն արդյունք ստանալու համար:
- Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը,
- Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք,
- Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ,
- Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում,
- Մի´ վիրավորեք և ցածրացրեք երեխային, ձեր կարգավիճակը և ուժը մի օգտագործեք նրան նսեմացնելու համար. եթե երեխան չի ընդունում իր արարքի վատ լինելը, ապա նա պատիժը կհամարի անարդարացի:
