Օմար Խայամ

Պե՛տք է ապրել դեռ մեկուսի՛, մենավո՛ր,
Որ չքննեմ ձեր լավն ու վատն ամեն օր,
Որ նախ ինձնի՛ց, իմ հոգո՛ւց բան հասկանամ,
Հետո միայն դառնամ մարդկանց դատավոր:

Օմար Խայամն այս քառյակով ցանկանում է մեզ ասել,որ պետք չէ դատել մարդկանց երբ չգիտենք իրենց մասին և ավելի լավ է զբաղվել ինքնաճանանչմամբ։

Հովհաննես Թումանյանի Քառյակ

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Թումանյանի և Խայամի քառյակներում ես տեսնում եմ թե նմանություն և թե տարբերություն։երկուսն էլ ընդհանուր խոսում են աշխարհի ցավի ու դարդի ,նաև շեշտում են աշխարհի անարդար լինելու մասին։
Խայամն ավելի գրում է կյանքի փուչ լինելու և կյանքն վայելելու այս պահին։

Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

…ու վիշտն աշխարհում հենց քեզ համար է միայն ստեղծված։

Երբ աշխարհին նայենք այս աչքերով,դժվար է լինում ապրելը։Բայց հաճախ մտածում ենք որ 《ինչու՞ հենց ես,դա անարդար է》
@vsemneon Երբեմն գնում ենք դեպի հուսահատություն և երբեմն դեպի անտարբերություն ,և այդ ժամանակ է որ չենք կարող տեսնել իրականությունը։

Ռասուլ Յունան

Ռասուլ Յունանին ծանոթ եմ վաղուց և կարդացել եմ իր պատումները պարսկերենով։ Միշտ իր ստեղծագործությունները եղել են ինձ համար պատկերավոր։
Ռասուլ Յունանի բոլոր ստեղծագործությունները հավանեցի նաև հայերենի թարգմանած,բայց եթե պիտի մեկը առանձնացնեմ 《ոչինչ》 պատումը շատ ազդեցիկ էր։

Ոչինչ

Նրանք ձյունոտ մի օր բաժանվեցին միմյանցից:
Մեկը գնաց դեպի հյուսիս, իսկ մյուսը` դեպի հարավ:
Ձյունը ծածկեց նրանց ոտնահետքերը, ասես երբեք չէին եղել:

《ոչինչ》բանաստեղծությունից ազդված գրեցի այս տողերը

Լսում եմ մի ձայն
Զգում խոնավություն
Այտերս թաց են արդեն
Աղի արցունքներ
Թէ՞ հուշեր

Leave a comment